Հասարակություն 

Պարզաբանում՝ Սոթքի հանքավայրում տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկետրության պարզաբանումը՝ Սոթքի հանքավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական պաահարի վերաբերյալ.

«Տեղեկացնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու հանդիսացող «Շամա տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կնքել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պայմանագրով սահմանված կետերից են նաև՝ տրանսպորտային միջոցի տեխզննման  առկայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների պատասխանատվությունը:  Ուստի այսօրվա պատահարի մեջ հայտնված ավտոբուսը ևս պատկանում է այդ ընկերությանը:

Տեղեկացնենք, որ ինչպես միշտ, այսօր առավոտյան ևս, Վադենիս քաղաքի բնակիչ, վարորդ՝Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով, ընկերության աշխատակիցներին տեղափոխել է հանքավայր: Բոլոր աշխատակիցները իջել են ավտոբուսից և անցել աշխատանքի:

Նախնական տվյալներով, ավտոբուսի հետադարձ ուղղությունից օգտվելու նպատակով,  մեքենա են բարձրացել 3 աշխատակիցներ: Հետադարձ տրանսպորտային միջոցի ժամանակ մեքենան դարձել է անկառավարելի: Մեքենան հարվածել է հանքավայրի երթուղու համար նախատեսված անվտանգության պատնեշին և կանգ առել: Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա ԳուրգենԴարբինյանին  հայտնաբերել են  ավտոբուսի և խճաքարերի արանքում:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը ցավում է կատարված դեպքի համար և իր զորակցությունն է հայտնում Գուրգեն Դարբինյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ընկերությունը նաև նրա ընտանիքին ցանկացած հարցով աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում:

Փաստի առիթով ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»:

Նույն շարքից