Ամուլսարի հարցով որոշումը կարող է հարվածի տակ դնել իշխանությունների հեղինակությունը, վարկանիշը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքերով, եթե իշխանությունն իրեն պահի ակտիվիստի նման, ոչ թե՝ իշխանության, միգուցե ազդի. «Այսօր կարծիքներ եմ լսում, որ մենք դանդաղում ենք, ձգտում ենք բոլորին գոհացնել որոշում կայացնելու փոխարեն: Այդ առումով կարող է ազդել»: