Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ծառայությունը կլինի վճարովի՝ ցանկացողները ամսական 5000 դրամ կվճարեն , համապատասխանաբար, խմբերի մանկավարժները լրացուցիչ վարձատրություն կստանան:
1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,-գրում է նա: