Հասարակություն 

Տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան

Օգոստոսի 27-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Որոտան  ավտոճանապարհի 13-րդ կմ-ին կցորդիչը պոկվել է բեռնատարից, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Աշխատանքներին նաև մասնակցել է մեկ ջրատար ավտոմեքենա քաղաքապետարանից:

Պարզվել է, որ Գորիս-Որոտան  ավտոճանապարհի 13 կմ-ին «Dong Fang» մակնիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ռեզա Ռ.) ավտոմեքենային ամրակցված 30 տ տարողությամբ կցորդիչի հատվածը ջարդվել, պոկվել է ավտոմեքենայից և ընկել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Կցորդիչը հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք և տեղում սահմանվել է հերթապահություն մինչ արտահոսքի պարպվելը: Արտահոսել է մոտ 10 տոննա վառելիք:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Նույն շարքից