Հասարակություն 

Հրդեհ` Գ. Բաբայան փողոցում

Օգոստոսի 27-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գեներալ Բաբայան փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի գրասենյակներից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատից երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ ջրատար ավտոմեքենա քաղաքապետարանից, ավտոսանդուղք և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:16-ին:

Պարզվել է, որ այրվել են Բաբայան փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի չշահագործվող գրասենյակային տարածքից երկու սենյակ, մեկը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), մյուսը՝ մասամբ (մոտ 18 քմ շինարարական իրերով):

Նույն շարքից