ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ առաջիկայում հանդիպելու հնարավորությունը, հայտնել Է, որ ամերիկացի իր պաշտոնակիցը «կորել Է»:
«Նրանք՝ ամերիկացիները խնդիրներ ունեն: Նրանք պաղեստինա-իսրայելական կարգավորման հետ կապված խնդիրներ ունեն. ամեն ինչ փակուղի Է մտել»,-ասել Է Լավրովը:
ԱԳ նախարարը նաև նշել Է, թե ԱՄՆ-ը «խնդիրներ ունի նաև Լիբիայում, որին ՆԱՏՕ-ն ռմբակոծման Է ենթարկել Է, չնայած մեր կոչերին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: