Հասարակություն 

Փաշինյանի անակնկալը. Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է «Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող այն բլոկը, որը համարվում է տերպետրոսյանական «գվարդիա», բավականին բուռն է վերաբերվել Փաշինյանի՝ օգոստո­սի 5-ի ստեփանակերտյան ելույթին, և հենց դրանով էին պայմանավորված սոցցանցերում ՀԱԿ ներկայացուցիչների հեգ­նական գրառումներն ու որոշակի քննա­դատությունները:

Ըստ լուրերի, Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել՝ հատկապես Արցա­խի մասով, ավելի կոնկրետ՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առումով: Երբ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ամ­բիոնից հայտարարեց, որ «Արցախը Հա­յաստանն է, և վերջ», դա դուր չի եկել որոշակի խմբերի, և, ըստ տեղեկություն­ների, նախապես այդ արտահայտությունը պլանավորված չի եղել, այլ ուղղակի ասվել է ստեղծված վիճակից ելնելով:

Թերթի կա­ռավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը, բոլորի համար անակնկալ կերպով, վերջին պահին փոխել է իր ելույ­թի որոշ առանցքային հատվածներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից