Օգոստոսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այս նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին եւ ամփոփվել են նաեւ վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսսիջները:
Որոշում է կայացվել դարձի բերել մեծամասնության կարծիքը չկիսող պատգամավորներին: