Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

«Լիդիան Արմենիա»-ն մասնակցել է Սարավանի հրդեհի մարման աշխատանքներին /Տեսանյութ/

 

 

Օգոստոսի 26-ին հրդեհ է բռնկվել Սարավան համայնքի վարչական տարածքի անտառածածկ հատվածում: Արդեն երկու օր ԱԻՆ փրկարարական ծառայությանը հրդեհաշիջման աշխատանքներում ուժերի ներածին չափով օգնություն է ցուցաբերում նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

Ամուլսարի շրջակա համայնքներից մեկի՝ Սարավանի տարածքում` գրեթե նույն հատվածում, հրդեհ էր բռնկվել նաև 2017 թվականին, այրվում էին անտառածածկ տարածքներ, որտեղ նաև կարմիր գրքի Գիհի ծառատեսակներ էին: Լիդիանը ակտիվ մասնակցություն ունեցավ հրդեհաշիջման աշխատանքերին, ինչի համար Լիդիանի ծանր տեխնիկայի վարորդները պետական պարգևների արժանացան:

Այս տարի, ցավոք, Ամուլսարի տևական ապօրինի շրջափակման հետևանքով մեր տեխնիկայի մեծ մասը շահագործման ենթակա չէր: Աշխատանքից ազատվել, որոշ դեպքերում արտագաղթել են նաև մեր ծանր տեխնիկայի բարձրակարգ վարորդները: Չնայած դրան, Լիդիանը նաև այս անգամ աջակցում է ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքերին՝ հնարավորությունների սահմաններում: Այսպես՝ Լիդիանը վարձակալել է 1 ջրատար մեքենա (12 տոննա տարողությամբ) և 2 բուլդոզեր՝ աշխատանքներին օգնելու համար:

Հրդեհաշիջման աշխատանքներին կամավոր մասնակցում են նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած Լիդիան Արմենիայի արագ արձագանքման խմբի անդամները: Չնայած սահմանափակ տեխնիկական միջոցներին և կրճատված աշխատակազմին, Լիդիանը ուժերի ներածին չափով շարունակում է աջակցել անտառածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին:

 

 

 

 

Նույն շարքից