ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է Politico-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին:
ԱՄՆ նախագահը ցանկանում է համոզված լինել, որ տրամադրվելիք օգնությունն օգտագործվելու է լավագույն կերպով՝ ի շահ Վաշինգտոնի: Հարցի քննարկման ժամանակ ռազմական բյուջեից փողերի հատկացումը սառեցվելու է: Համապատասխան ռևիզիան իրականացնելու են ԱՄՆ պաշտպանության նախարարն ու նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում արդեն անհանգստություն են հայտնել Թրամփի որոշման մասով՝ պատրաստվելով պատասխան ստանալ նախագահի աշխատակազմից, թե ինչու է նման որոշում կայացվել: