Հասարակություն 

Ուկրաինայում բնակելի շենք է փլուզվել. Զոհեր կան

Ուկրաինայի Լվովի երկրամասում 4 հարկանի բնակելի շենքի փլուզման արդյունքում առնվազն 8 զոհ կա: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ԱԻՆ-ից, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նախնական տեղեկություններով, փլատակների տակ մարդիկ այլևս չկան, որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են:

Նախ վարկած է եղել, որ փլուզման պատճառը գազն է, սակայն այդ վարկածը հետագայում հերքվել է, քանի որ շենքում գազամատակարարումն անջատված է եղել:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից