Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին հարցը։
Որոշման նախագծի համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության կարիքների համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 552,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանպորտային սարքավորումներ» հոդվածով 460,000.0 հազար դրամ, և «Պարտադիր վճարներ» հոդվածով 92,000.0 հազար դրամ):
Որպես հիմնավորում նշվում է՝ որոշման ընդունման արդյունքում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 552,000.0 հազ. դրամ, ինչի արդյունքում առավել արդյունավետ կիրա¬կանացվեն Պետական պահպանության ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: