Քաղաքականություն 

Կառավարության ծրագիրը մի շարք ծրագրերի և նախաձեռնությունների ամբողջական համալիր է. ՀՀ Նախագահ

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` կառավարության ծրագիրը մի շարք ծրագրերի և նախաձեռնությունների ամբողջական համալիր է, որի նմատակն է կանգնել քաղաքացու կողքին, աջակցել փոքր և միջին բիզնեսին:  ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ Նախագահը նշեց,  որ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական միտումները, կառավարութփյան այս ծրագրում տնտեսական աճի նպատակահարմարությունը բացակայում է, որը նաև կնպաստի քաղաքական ռիսկերի նվազեցմանը, սակայն, ըստ Սերժ Սարևգսյանի` արդյունքն ավելի մեծ ու իրական է լինելու, և գործընթացն ապահովելու է ցուցանիշներ:


Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առնչությամբ ՀՀ նախագահը նշեց, որ նա հմուտ կառավարիչ է, և նրա նշանակմամբ ձևավորվել է դրական սպասում կառավարությունից:

 

Նրա գնահատմամբ` կառավարության և պետության նպատակն է կանգնել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կողքին, իսկ գործարարները շարունակ լինելու են պետության ուշադրության կենտրոնում և զգալու իշխանության ձեռքը ամենատարբեր նախաձեռնությոնններում: Կառավարությունն իրեն ամուր և վստահ է զգում, նաև զգում է իշխանության աջակցությունը:

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ Կառավարության անդամների վրա դրված են կոնկրետ առաջադրանքներ և համագործակցությունը կշարունակվի նրանց հետ, ովքեր աչքի կընկնեն իրենց չափազանց նվիրվածությամբ և աշխատասիրությամբ:

 

ՀՀ Նախագահի խոսքով` անփոխարինելի մարդիկ չկան, և թերացողները շատ արագ կփոխարինվեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կադրային պաշարին, նրա գնահատմամբ` այն բազմապատիկ ավելին է, քան ենթադրում են ոմանք:

Նույն շարքից