գլխավոր Տնտեսություն 

Կառավարությունը միաձայն արտոնություն տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընկերությանը

Այսօր՝ օգոստոսի 29-ին, նիստի ժամանակ կառավարությունը միաձայն որոշեց արտոնություն տալ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Խոսքը վերաբերում է 20 միլիարդ 70 մլն դրամի կատարվող ներդրմանը 804 մլն դրամի արտոնություն է տալուն:

Նախագծով, որոշում կայացնելը պայմանավորված է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերով:

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ընկերությունն այժմ ունի 408 աշխատակից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից