Հասարակություն գլխավոր 

Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն հանգստանալու. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը որտեղ մարդ չի մտնում, որտեղ որևէ հետաքրքիր բան չկա: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որտեղ կիլոմետրերով հերթեր կառաջանան, եթե ամեն ինչ ճիշտ ներկայացվի: Դա վերաբերում է ինչպես Երևանում գործող թանգարաններին, այնպես էլ մյուս քաղաքաներում գտնվող թանգարաններին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, եթե կա թանգարան, որի ղեկավարը չի կարողանում խնդիրը լուծել, պետք է փոխել ղեկավարությանը. «Կլինեն ցույցեր, ակցիաներ, սակայն սա ստրատեգիական խնդիր է: Պարապություն բոլոր տեղերից պետք է բացառել: Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն հանգստանալու»:

 

Նույն շարքից