Հասարակություն 

Հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը շապիկի պատճառով հայտնվել է պոտենցիալ սկանդալի կենտրոնում

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը, հայտնվել է պոտենցիալ սկանդալի կենտրոնում: Բանն այն է, որ վերջինս իր կնոջ ու ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի միջև խաղին ներկայացել է շապիկով, որի վրա գրված է եղել DARE (Drug Abuse Resistance Education) Keeping kids off drugs: Այս բառերը վերաբերում են ծրագրին, որը դասավանդվում է ԱՄՆ-ում և վերաբերում է թմրանյութերի դեմ պայքարին:

Երկրպագուները կարծում են, որ այս հագուստով հայազգի միլիոնատերը ցանկացել է ակնկարկել մելդոնիա օգտագործելու համար Շարապովայի 1,5-ամյա որակազրկման մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին կայացած խաղում Սերենան իր մրցակցին հաղթեց 1:6, 1:6 հաշվով՝ դուրս թողնելով վերջինիս US Open-ից:

Նույն շարքից