ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին նախագիծ է քննարկվում: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, ովքեր կօգնեն բացահայտել նման խմբավորումներ:
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև օրենքով գողերին դիմելու համար, եթե վերջիններիս դիմում են անօրինական քայլեր կատարելու համար: Եթե վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՔԿՀ-ներում, ԶՈւ-երում, անչափահասների ներգրավմամբ, պատիժը կլինի ավելի խիստ:
Նշենք, որ նմանատիպ օրենք ամիսներ առաջ ընդունվեց Ռուսաստանում:
Նախագիծը վերաբերում է ոչ միայն օրենքով գողերին, այլ նաև ավտարիտետներին, մատաղի փողին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին կարևորեց նախագծի ընդունումը՝ հայտարարելով, որ այն շարքային փոփոխություն չէ:
ՄԻՊ Արման Թաթոյանը ևս կարևորեց նախագծի ընդունումը՝ կարևորելով օրենքի կիրառման համար միջազգային փորձից օգտվելը և համապատասխան աշխատանքներ տանելը, այդ թվում նաև ազատազրկման վայրերում: Պետք է իրականացվեն կոմպելքս միջոցառումներ:
Նախագիծը կառավարությունում ընդունվեց: