Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարությունն օրենքի նախագիծ է ընդունել օրենքով գողերի վերաբերյալ, որով պատիժ է սահմանվում նման կարգավիճակ ունեցողների, կարգավիճակ տվողների, ստացողների, օրենքով գողերին դիմելու համար:
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ վերջերս երբ իրավապահները խուզարկելիս են եղել ՔԿՀ-ում գտնվող անձին, Քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զանգահարել է իրավապահներին ու ասել՝ ինչպե"ս եք խուզարկում նրան, նա օրենքով գող է. «Հասկանո՞ւմ եք, սա ընդհանրապես վերջն ա»:
Փաշինյանն ասաց, որ այդ ասողն արդեն համակարգում չի աշխատում ու եթե ընդունվող օրենքը լիներ, նա նաև քրեական պատասխանատվության կենթարկվեր. «Այս կատեգորիայի հետ առնչվող մարդիկ պետք է իրենց արժանի տեղը գտնեն»: