Քաղաքականություն 

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 23-ին, Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին: 


 ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՄՆ և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվեցին նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը: 

Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ: 

Նույն շարքից