Հասարակություն 

Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է (թարմացված)

Օգոստոսի 29-ին, ժամը 07:00-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհի տարածքում իրականացվում է տեղանքի հետախուզում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5 աշխատակից և 1 ջրատար, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 5 աշխատակից և 1 ջրատար, հարակից գյուղերից 10 բնակիչ, ինչպես նաև Կապանի կոմունալ ծառայության 1 ջրատար: Հերթապահություն է իրականացնում շտապօգնության մեկ բրիգադ:

Ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Իրականացվում են հետհագնեցման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 06:30-ից Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար ծառայող, թիվ N զորամասի 107 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 27, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 40, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 2 աշխատակից, 1 ջրատար, հարակից գյուղերի 10 բնակիչ, Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնից 5 աշխատակից և 1 ջրատար:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 06:30-ից Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Աշխատանքներին մասնակցել են 45 փրկարար, 5 լեռնափրկարար և թիվ N զորամասի 26 զինծառայող:

Ժամը 23:05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից:

Կանխվել է հրդեհի տարածման վտանգը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին. սահմանվել է հերթապահություն:

Նույն շարքից