Իմ գնահատմամբ ԼՂ հակամարտության կարգավորման համար բանակցային գործընթացն այս տարի եղել է բավականին դինամիկ: Դա արտահայտում է այն մտադրությունը, որը մենք արտահայտել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացասկանյանը:
Նախարարի խոսքերով, Հայաստանը մտադրություն չունի սառեցնելու գործընթացը. Անցած տարվա մայիսից սկսած մենք որևէ ընդմիջում չենք վերցրել:
Մնացականյանը նաև հայտարարել է, որ մոտական ժամանակներս ծրագրվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, սակայն այդ մասին կհայտարարվի, երբ բոլոր դետալների մասով պայմանավորվածություն լինի:
Երկրի ղեկավարների մակարդակով այս պահին հանդիպում չի ծրագրվում, նպատակը երկխոսությունն ԱԳ նախարարների մակարդակով շարունակելն է: