Քաղաքականություն 

Բաքվին արգելվել է հյուրընկալել ԵԽԽՎ միջոցառումները

analitik.am

Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահելու առիթով Բաքուն ստացել է ԵԽԽՎ բյուրոյի նիստն անցկացնելու իրավունք: Նիստին պետք է մասնակցեր նաև ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուկեն: Ադրբեջանը երկիր մուտք գործելու համար պատգամավորին տվել է մուտքի արտոնագիր, բայց վերջին պահին նրան արգելել են մասնակցել միջոցառմանը: Պատճառն այն է, որ ֆրանսիացի պատգամավորը այցելել է Արցախ:


Բյուրոյի նիստը կայացել է, ու անմիջապես ընդունվել է որոշում, որով առաջիկա երկու տարիներին Ադրբեջանին արգելվել է հյուրընկալել վեհաժողովի միջոցառումները: 

 

Նույն շարքից