Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն, որ արվամոլները ծեծում-ջարդում են ոստիկաններին, նրանցից մեկը պառկում է հիվանդանոցում և քրեական գործ չի հարուցվում, սակայն մյուս կողմից ծեծուջարդ է լինում Իջևանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը. «Ո՞նց հասկանանք այն, որ ըստ համացանցի մեկնաբանության, օրենքով գողի թիկնապահը ձեզ ծնող է հայհոյում, մայր է հայհոյում ու դա գցում եք համացանց: Այնքան ուղեղ չունե՞ք, որ գոնե նկարահանում չկատարեք, չի կարելի սա անել: Եթե մի բան լինում է, ավելի լավ է հասարակությունը չիմանա: Ի դեպ, ես հայհոյանք չեմ լսել գողից, իսկ նրա թիկնապահը ձեզ մայր է հայհոյում, որովհետև հարվածել էիք դեմքին»:
Եղիազարյանի խոսքերով, եթե մի բան լինում է, ավելի լավ է հասարակությունը չիմանա. «Մի կողմից մի մարդու թև եք ջարդում, ով բարեգործությամբ է զբաղված, մյուս կողմից էլ ոստիկաններին ծեծում են: Նիկոլ թերթի մոտեցմամբ ասեմ՝ ըստ օդում կախված լուրերի, ոստիկանները կատարում են հանցագործ աշխարհ պատվերը»:
Եղիազարյանը կարևորեց ոստիկանական, անվտանգության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցը. «Ոչ թե տարբեր տեսակի չալոները պետք է պարգևատրում ստանան, այլ պետք է մտածել իրավապահների աշխատավարձը բարձրացնելու մասին»:
ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Չես տեսնո՞ւմ, թե ինչ է կատարվում: Շուտով կասեն՝ թող գնա, Հայաստանը փրկի քո ներկայությունից, քո չալոներով, հայհոյող կույսերով մաքրվի ստեղից»: