Էս տղան էտպես էլ չհասկացավ, որ Ամուլսարը հայ ազգի սիրտն է: Ինչ էլ ասում են, նա իր ճանապարհով գնում է, որն իհարկե տաճար չի տանում: Ըստ տարածվող լուրերի, նա Ծաղկաձորում իր թիկունքից է խոսել: Փաստարեն նա երկու ձեռքով բռնել է ղեկը և շարժվում է դեպի Ամուլսարի, հայ ազգի ոչնչացումը: Փառք Աստծո, էն արվամոլների առումով տեսավ, որ ատամը չի կտրում, սուսուփուս հետաձգեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Սակայն նա նույն ճանապարհով գնալու է, գիտեք նրա տեսակետը: Այս մասին լրագրողներին հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«6 հազար տարի ապրել ենք առանց այդ կոնվենցիայի, առանց արվամոլների, առանց ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ տիկին Ահարոնյանի, բայց չէ, Նիկոլ որոշել է, որ մեր ազգը մի թերություն ունի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»,-ասել է Եղիազարյանը՝ հիշեցնելով նաև 3-6 տարեկան երեխաների վերաբերյալ հայտնի գրքի մասին:
«Ասեմ Նիկոլին, որ չի հաջողվելու անցկացնելու: Թող իր հովանավորներին, միջնորդներին, օդում կախված տեղեկությունների համաձայն՝ տերերին, ասի, որ չի ստացվում: Հայ ազգն այս մի խայծը կուլ չի տալիս»,-հավելեց բանախոսը:
Եղիազարյանը Փաշինյանին մեղադրեց հայ ազգին դեպի անդունդ տանելու մեջ. «Դու դա կանես, եթե քեզ թույլ տան, բայց ծոծորակդ կտեսնես, դա չես տեսնի»: