Քաղաքական 

Տիգրան Սարգսյանին փոխարինեց Վահրամ Բաղդասարյանը

ՀՀԿ 15-րդ համագումարում ընտրվեց կուսակցության գործադիր մարմինը, որի կազմում են 19 հանրապետականներ:


Գործադիր մարմնի կազմում եղել են որոշակի փոփոխություններ, և ՀՀ նախկին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանը: Այս փոփոխությունը կապված է Տիգրան Սարգսյանի դիվագիտական գործունեության մեկնարկով. ըստ օրենսդրության, դիվանագետը չի կարող անդամակցել քաղաքական կուսակցության:

 

Այս պահին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համագումարում հայտարարել է ընդմիջում, և դռնփակ ընթանում է ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի կազմն ընդլայնվել է` ներառելով ՀՀԿ 206 անդամի:

Նույն շարքից