Այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրն ընդունեց օրենքով գողերի մասին նախագիծ:
Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում օրենքով գողերի, նման կոչում տվողների, ստացողների, ինչպես նաև վերջիններիս դիմողների համար:
Նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ պարզաբանեց, որ խոսքը օրենքով գողերի, սխոդկաների, օբշյագների մասին է. «Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Ըստ Փաշինյանի, սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է. «Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց պետք է ուղարկել իրենց տուն ապրելու»: