Հասարակություն Մշակույթ 

Պաշտոնապես երդվում եմ այլևս երբևիցե ֆիլմ չնկարել ՀՀ Ազգային Կինոկենտրոնի մասնակցությամբ. Մհեր Մկրտչյան

 

 

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Պաշտոնապես երդվում եմ այլևս երբևիցե ֆիլմ չնկարել ՀՀ Ազգային Կինոկենտրոնի մասնակցությամբ:

Այսօր իմացա, որ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈւՆԸ ֆիլմը հաշվում է ԿԻԼՈՅՈՎ.. Այսինքն պայմանագրով «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի տևողությունը պետք է լիներ 90 րոպե, բայց մոնտաժից հետո նրա տևողությունն է 87 րոպե:

Չեմ պատրաստվում մեծարգո ստուգողներին բացատրել, ինչ է մոնտաժը: Խոստանում եմ հնազանդ լինել` արխիվներից հանել ու նրանց տրամադրել այդ 3 րոպեն ( ավելացած 15 րոպեից) և հավերժ մոռանալ պետության հետ համատեղ ֆիլմ նկարելու մասին:

P.S. Ախր դրա համար նույնիսկ մասնագետ պետք չի լինել, ուղղակի մի քիչ կրթված»:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից