Հասարակություն Պատահարներ 

Ավտոբուսի 32-ամյա ուղևորը մահացել է

analitik.am

Օգոստոսի 28-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է զանգել 60-ամյա քաղաքացի և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքում մարդ է ընկել ավտոբուսի տակ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, «ՊԱԶ-672» ավտոբուսը Սոթքի ոսկու հանքի «Կարիեր» կոչվող տարածք տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. բախման հետևանքով 32-ամյա ուղևոր Գուրգեն Դարբինյանը դուրս է նետվել և ընկել ավտոբուսի տակ ու տեղում մահացել:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից