Հայաստան Քաղաքական 

Մի խոսեք բաներից, որոնք ձեր խելքի բաները չեն. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ

 

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

 

«Երեկ ՀՀ ԱԺ նախագահի օգնականներից մեկը մամուլին հայտնել է, թե իբր ԱԺ աշխատակազմի կողմից ԱԺ նախագահի որոշումների և կարգադրությունների հրապարակման օրենդրական պահանջը չկատարելը իներցիայի հետևանք է: Իբր նախկինում չեն հրապարակել և իներցիայով հիմա էլ չեն հրապարակել: Միանգամից ասեմ, որ այդ պնդումն իրականության ու ներկայիս վիճակի հետ որևէ կապ չունի:

Հիմա հարց է առաջացել մոտս․

մի՞թե նախկինից եկող իներցիան է պատճառը, որ ՀՀ ԱԺ նույն վարչության նույն պետին, այսինքն լրիվ նույն մարդուն օգոստոսի 9-ին երեք տարբեր ակտերով ազատել եք զբաղեցրած պաշտոնից․ 1 անգամ աշխատակազմի ղեկավարն իր 850-Ա հրամանով է ազատել, երկու անգամ էլ՝ ԱԺ նախագահն իր Կ-224-Ա և Կ-225-Ա կարգադրություններով:

մի՞թե նախկինից եկող իներցիան է պատճառը, որ ԱԺ նախագահի օգոստոսի 26-ի Կ-233-Ա կարգադրությամբ անվավեր են ճանաչվել Կ-225-Ա և Կ-226-Ա (այսպիսի կարգադրություն չի եղել) կարգադրությունները: Կամ հասկանո՞ւմ եք արդյոք, որ Կ-224-Ա կարգադրությունը, որն այդպես էլ անվավեր չի ճանաչել ԱԺ նախագահը, շարունակում է գործել և դրա հետևանքով այդ նույն վարչության պետը շարունակում է պաշտոնից ազատված մնալ: Իսկ աշխատակազմի ղեկավարն էլ ի կատարումն ԱԺ նախագահի հանձնարարության անվավեր կճանաչի իր 851-Ա հրամանը, որի հետևանքով այդ նույն վարչության պետը դուրս կգա կարճաժամկետ ռեզերվից, բայց կշարունակի մնալ պաշտոնից ազատված ու այդպիսով ևս մեկ անգամ կխախտվի այդ մարդու իրավունքը:

Հ․Գ․ մի խոսեք բաներից, որոնք ձեր խելքի բաները չեն․․․»:

 

 

Նույն շարքից