Այսօր ով կասի, որ Ամուլսարը պետք է հանք լինի, հայ ազգի համար առաջին դավաճանն է: Բոլոր այն ՔՊ-ականները, ովքեր երկու տարի առաջ այլ բան էին գրում Ամուլսարի մասին, այսօր սկսել են շողոքորթել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Դիտարկմանը, որ Հայաստանն այս հարցում պատրաստ չէ արբիտրաժային դատարանի համար, Եղիազարյանն ասել է՝ ջհանդամը պատրաստ լինենք. «Մենք նմա՞ն բաների պատրաստ չենք եղել: Այսօր կա մարդկանց մի խումբ, ովքեր գումար են ստացել, որպեսզի Ամուլսարը հանքի վերածեն»: