Հասարակություն 

Հարգելի իշխանություններ, դարձրեք Եռաբլուր այցելությունը պետական արարողակարգի բաղկացուցիչ մաս. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Տարիներ շարունակ պնդել եմ, որ արտասահմանյան պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց պետք է տանել ոչ միայն Ցեղասպանության հուշահամալիր, այլ նաև Եռաբլուր։ Ուրախ կլինեմ, եթե Եռաբլուրի այցելությունը դառնա պետական արարողակարգի բաղադրիչ՝ այնպես, ինչպես Ադրբեջանցիների համար դարձել է Շախիդների ծառուղի պարտադիր այցելությունը։

Իրենք ներկայացնում են Արցախյան պատերազմը՝ իրենց հարմար տեսանկյունից։ Աշխարհին թելադրում են իրենց պատմությունն ու օրակարգը։ Մենք էլ պետք է թելադրենք մեր օրակարգը ներկայացնելով մեր դիրքորոշումը և իրական պատմությունը։

Հարգելի իշխանություններ, դարձրեք Եռաբլուր այցելությունը պետական արարողակարգի բաղկացուցիչ մաս։ Դա կլինի Արցախի պատմության լուսաբանման լավագույն նախադրյալ»։

 

Նույն շարքից