Հասարակություն 

Ռուսաստանում ընթացքի ժամանակ երթուղային է բռնկվել. Կան տուժածներ

Կեմերովում ընթացքի ժամանակ երթուղային ավտոբուս է բռնկվել, ինչի արդյունքում առնվազն 6 տուժած կա: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:

Նախնական տեղեկություններով, բռնկվել է ավտոբուսի շարժիչը: Վարորդը փորձել է մարել կրակը, սակայն պատահաբար սրահում սառեցնող հեղուկ է հայտնվել, ինչի արդյունքում էլ տուժել են քաղաքացիները, որոնց թվում 3 երեխա կա: Տուժածների մոտ տարբեր աստիճանի այրվածքներ են արձանագրվել: Նրանք ավելի ուշ դուրս են գրվել:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից