ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.
«Ի՞նչ էր ցուցանում Կառավարության այսօրվա նիստը...
Բոլոր կարևոր խնդիրներն ու նախընտրական խոստումները գերազանցապես կատարելուց հետո Կառավարությունն անցավ օրենքով գողերին ու քրեական հեղինակություններին և նրանցից աջակցություն հայցողներին պատժելուն:
Հետաքրքիր է՝ եթե քաղաքացին վստահ լինի, որ պետությունն արագ, լիարժեք և օբյեկտիվ ձևով կարձագանքի իր դիմումին, նա կընտրի՞, արդյոք, իր խնդիրը գողական աշխարհի ներկայացուցիչների օգնությամբ լուծելու ճանապարհը» ։