Հասարակություն 

Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է (փոփոխված)

Օգոստոսի 29-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

ժամը 15:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 28 հա խոտածածկ տարածք. առկա է հրդեհի երկու ակտիվ օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ ժամը 18:16-ին:

Այրվել է մոտ 35 հա խոտածածկ տարածք:

Նույն շարքից