Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին` երկրի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:
Այս մասին analitik.am-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: