Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար: Այս լուրը հաստատվեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս պաշտոնում նշանակվել է Ազգային ժողովի նախագահի մայիսի 26-ի կարգադրությամբ:
Մինչ այս ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Գարեգին Դումանյանը, որը 2014թ. մայիսի 15-ին նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ: