Հասարակություն 

Հրդեհների հարցում մարդկային գործոնը չեն բացառում

Նախօրեին Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տեղանքում բռնկած հրդեհը մարվել է: «Այրվել է մոտ 70 հա բուծասածածկ տարածք»,- Analitik.am-ի տեղեկացրեց Շիկահող համայնքի ղեկավար Նարե Ղազարյանը:

Ինչ վերաբերում է Շիկահողից ոչ հեռու գտնվող Ծավ և Հանդ համայնքների տարածքում բռնկած հրդեհին, Ծավ համայնքի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանն Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում մարվել են հրդեհի օջախները, սակայն դեռևս տարածքում ծխացող կոճղեր կան:

Նա նաև խոսեց հրդեհի բռնկման պատճառների մասին, քանի որ տարածքում նման մասշտաբի հրդեհ, ինչպես նա է հավաստում, չի գրանցվել, ասաց, որ չի բացառում մարդկային գործոնը, սակայն, որ գյուղի բնակիչները գնան արոտավայր և հրդեհեն՝ բացառեց միանշանակորեն. պարտադիր չի, որ գյուղացին անի, քննությունէ ընթանում պատճառների վերաբերյալ:

«Հրդեհի պատճառներն այդպես չենք կարող ասել, ասեմ միայն, որ մարդկային գործոնը չենք բացառում»,- շեշտեց նա և նշեց, որ հրդեհը մեկուսացմանը և մարման աշխատանքներին մասնակցել են նաև զինվորականներ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Շիկահող արգելոցի, Հայանտառի աշխատակցիներ: «Վտանգ անցած է»,- ասաց Սեյրան Զաքարյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից