Հասարակություն 

Մահացել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի 9-ամյա դուստրը

Մահացել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը՝ Քսանան, ով կյանքի վերջին ամիսներին պայքարում էր քաղցկեղի դեմ: Դստեր մահվան մասին հայտնել է հենց Էնրիկեն՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցելու համար:

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դստեր հիվանդության մասին իմացել էր մարտի 26-ին՝ Մալթայի դեմ խաղից առաջ: Նա վերադարձել էր տուն՝ իր տեղը թողնելով օգնական Ռոբերտո Մորենոյին, ով ավելի ուշ գլխավորեց Իսպանիայի հավաքականը:

Էնրիկեն չէր խոսում փոքրիկի հիվանդության մասին, մամուլն էլ լռում էր՝ չցանկանալով մտնել նրա ընտանիք: Հավաքականում բոլորը գիտեին Քսանայի հիվանդության մասին և ամեն կերպ աջակցում էին մարզչին:

 

Նույն շարքից