Հայաստանը հրաժարվել է մեկնել Լեհաստան և մասնակցել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված արարողությանը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Դաս սկզբունքի հարց է: Մենք ներկայացնում ենք մի երկիր, որն անմիջական կապ ունի Երկրորդ աշխարհամարտի հետ: Մեր պապերը խորհրդային բանակի կազմում կռվել են նացիզմի դեմ: Մենք հսկայական ներդրում ունենք ընդհանուր հաղթանակի գործում, այն ժամանակ մենք՝ բոլորով, պաշտպանում էինք մեր մեծ հայրենիքը»,-Մնացականյանի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Ավելի վաղ Լեհաստան մեկնելուց հրաժարվել էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հիշեցնենք՝ այս որոշումները կապում են նրա հետ, որ Լեհաստան չի հրավիրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: