Հասարակություն Բարի օր 

193 ուղևորով օդանավը պարտադրված վայրէջք է կատարել թռչունների հետ բախումից հետո

Ուրալյան ավիաընկերությանը պատկանող Airbus 321 օդանավը, որն օդ էր բարձրացել Սանկտ Պետերբուրգից և թռչում էր Տաջիկստան, պարտադրված վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ բախում է տեղի ունեցել թռչունների հետ: Այս մասին հայտնում է Լենտան:

Միջադեպի պահին օդանավում եղել է 193 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:

Տուժածներ չկան:

Ավելի ուշ պարզվել է, որ օդանավը չի վնասվել: Ուղևորները կրկին օդ են բարձրացել նույն ինքնաթիռով:

Նույն շարքից