ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեկնելու Լեհաստան: Որոշումը կապված է ԱՄՆ-ին մոտեցող Դորիան փոթորիկի հետ: Նախագահը որոշել է մնալ երկրում և անձամբ հետևել, որպեսզի դաշնային միջոցներն արդյունավետ ծախսվեն փոթորիկի հետևանքները վերացնելու հարցում:
Լեհաստան մեկնելու է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Լեհաստանում հնարավոր է կայանա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը: