The New York Times-ը, հղում անելով երկու աղբյուրների, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեստերհութը լքում է պաշտոնը:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Վեստերհութը, ով Թրամփի հետ աշխատում էր վերջինիս նախագահության հենց առաջին օրվանից, հեռացել է օգոստոսի 29-ին:
Որոշ տեղեկություններով, Թրամփը որոշել է իր օգնականին հեռացնել այն բանից հետո, երբ վերջինս նախագահի արձակուրդի մասին մանրամասներ է հայտնել լրագրողներին: