Մոսկվայում մեծ արագությամբ սլացող Lamborghini-ին բախվել է կայանված BMW-ին: ՌԵՆ ԹՎ-ին հայտնում է, որ վթարի պահին Lamborghini-ի սրահում եղել է հայտնի բիզնեսլեդի Մարինա Մելեխովան:
Վթարի արդյունքում ավտոմեքենան լուրջ վնասվել է: Ինչ վերաբերում է վարորդին, ապա նա չի տուժել, սակայն տուժել է նրա ուղևորը՝ Մելեխովան, ով ողնաշարի կոտրվածք է ստացել:
Հավելենք, որ Մելեխովան կանանց բիզնես ձեռնարկությունների հասարակական կազմակերպության կոմիտեի նախագահն է: