Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինյալները երեկ կեսօրից հարձակվել էին օդանավակայանի վրա և արգելափակել դրա տարածքը:
Զինվորականները վերահսկողություն են սահմանել օդանավակայանում և հակաահաբեկչական գործողություններ իրականացրել:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, նշված գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 40 մարդ:
Այս մասին, ըստ գործակալություն, հայտարարել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն:
ՆԳ նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարել է, որ զոհերի մեջ զինվորականներ չկան:
Հաղորդվում է, որ մարտական գործողություններն ավարտվել են: