Հասարակություն Պատահարներ 

Տրակտորը շրջվել է, կա տուժած

analitik.am

Օգոստոսի 29-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Մհեր Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Նույն շարքից