Քաղաքական 

Բ. Սահակյանը Երևանում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երևան քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր խոսքում Նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանությունը համարել է մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություններից մեկը, որի ժխտումը հանդիսանում է ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Բակո Սահակյանը նաև նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ փոխկապակցելը` այն էլ նախապայմանների տեսքով, լուրջ հարված է հասցնում երկու գործընթացներին և այս ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին:

Նույն շարքից