Օգոստոսի 29-ին, ժամը 15:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:04-ին:
Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ: