Այսօր՝ օգոստոսի 30-ին, Իմ քայլը հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր բաժանեց 54 ուսանողի, ովքեր ուսումնառությություն պետք է ստանան արտասահմանում, հետո վերադառնան Հայաստան՝ այստեղ աշխատելու համար:
Հատկացվելու է ավելի քան 1 միլիոն դոլար: Հստակ թիվն այս պահին չի հայտարավում, քանի որ հիմա այն դեռ ճշտվում է: Եթե ավելի շատ գումար հնարավոր լինի ունենալ, այն կազդի կրթաթոշակի չափի վրա:
Նշենք, որ կրթաթոշակ ստացողների թվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջում, ստանում է տնտեսագիտի մասնագիտություն: