Հասարակություն Բարի օր 

Նիկոլ Փաշինյան, դու իզուր նման կերպ վարվեցիր. Արձագանք՝ Լեհաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնել Լեհաստան մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված արարողությանը: Շատերը որոշումը կապում են նրա հետ, որ Լեհաստան չի հրավիրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Լեհաստանից Փաշինյանի որոշմանն արձագանքները չեն ուշացել: Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Ծովինար Կոստանյանն իր էջում կիսվել է նման արձագանքներից մեկով:

«Ցավոք, չնայած նրան, որ Լեհաստանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը հրաժարվել է ընդունել Վարշավայի հրավերը և հավանաբար չի ասելու իր կարծիքը Լեհաստանի անեքսիայի և Ռեյխի ու ԽՍՀՄ-ի կողմից իրականացված լեհերի ցեղասպանության վերաբերյալ»,-գրել է լեհ քաղաքագետ, լրագրող Թոմաշ Մացեյչուկը՝ հավելելով, որ Փաշինյանն իզուր է այդպես վարվել. «Ո՞վ է ես ուզում դառնալ դու: Երկրորդ Լուշակենկոն»:

Նույն շարքից