Հասարակություն 

Վիտալի Բալասանյանը շնորհավորում է Բակո Սահակյանին

 

 

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամներն ի սրտե շնորհավորում են Բակո Սահակյանին՝
ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծարգո Նախագահ,

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամներն ի սրտե շնորհավորում են Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, պաշտպանության բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և բարձր հեղինակության:

Վստահ ենք, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն ի փառս Արցախի:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ:

 

 

Նույն շարքից